Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Մեսսին` Լա Լիգայում Բարսելոնայի 5000-րդ և 6000-րդ գոլերի հեղինակ (տեսանյութ)

19 Օգոստոս, 2018 15:20
Մեսսին` Լա Լիգայում Բարսելոնայի 5000-րդ և 6000-րդ գոլերի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնան» վստահ հաղթանակ է տարել «Ալավեսի» նկատմամբ իսպանական Պրիմերայի առաջին տուրի խաղում:

Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվել է կապտանռնագույնների` 3:0 հաշվով հաղթանակով:

64-րդ րոպեին կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին բացել է հաշիվը` տուգանայինից կատարած փայլուն հարվածով:

Այս գնդակը, ինչպես արդեն հայտնել էինք, «Բարսելոնայի» համար 6000-րդն էր Իսպանիայի առաջնություններում: Հարկ է նշել, որ կատալոնական ակումբի 5000-րդ գոլը Լա Լիգայում ևս հեղինակել է Մեսսին:

Արգենտինացին այդ գոլը խփել է 2009 թվականի փետրվարի 1-ին` գրավելով «Ռասինգի» դարպասը Պրիմերայի 21-րդ տուրում: Այդ խաղում ևս արգենտինացին դուբլ է ձևակերպել:

«Բարսելոնան» իսպանական երկրորդ ակումբն է «Ռեալից» հետո, որին հաջողվել է հասնել Պրիմերայում 6000 գոլի նշակետին:

Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» օգոստոսի 25-ին հյուրընկալվելիս կխաղա «Վալյադոլիդի» հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին