Կարևոր իրադարձություններ

Lee и Wrangler ջինսային բրենդները կարող են առանձին ընկերություն դառնալ

19 Օգոստոս, 2018 10:40
Lee и Wrangler ջինսային բրենդները կարող են առանձին ընկերություն դառնալ

ԱՄՆ-ի VF Corporation ընկերությունը, որը նորաձեւ, մարզական եւ աշխատանքային հագուստի հայտնի շատ մակնիշների սեփանատերն է, հայտարարել է ջինսեր արտադրող բրենդներն առանձին ֆիրմա դարձնելու որոշման մասին, որի բաժնետոմսերը նույնպես կվաճառվեն սակարանում: Սպասվում է, որ գործառնությունը կավարտվի 2019 թվականի առաջին կեսին:

 

Նոր ընկերության մեջ կմտնեն ջինսային հագուստի այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Wrangler-ը եւ Lee-ն, ինչպես նաեւ Rustlers-ը եւ Rock and Republic-ը:

Ընկերության տարեկան միագումար հասույթը կգերազանցի 2,5 միլիարդ դոլարը: Սպասվում է, որ երկու ընկերություններն էլ օգուտ կստանան ավելի մեծ ռազմավարական եւ կառավարչական մասնագիտացումից, ինչպես նաեւ ղեկավարման կառուցվածքի պարզեցումից:

VF Corporation-ը, որը հիմնադրվել է 1899 թվականին, առաջատարն է բրենդային հագուստի ոլորտում: Ընկերության հիմնական բրենդների թվին են դասվում, բացի Wrangler-ից, Lee-ից եւ Rustler-ից, The North Face-ը, Vans-ը, Timberland-ը, Napapijri-ն, Eagle Creek-ը, Dickies-ը, Kodiak-ը եւ Red Cap-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին