Կարևոր իրադարձություններ

Գերմանիան և Ռուսաստանը հանդես են եկել Իրանի հետ միջուկային ծրագրի պահպանման օգտին

19 Օգոստոս, 2018 11:28
Գերմանիան և Ռուսաստանը հանդես են եկել Իրանի հետ միջուկային ծրագրի պահպանման օգտին

Գերմանիան շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համար Համատեղ գործողությունների ծրագրի շարունակմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին՝ գրում է segodnya.ua-ը:

«Գերմանիան պաշտպանում է միջուկային գործարքի պահպանումը, սակայն մենք մտահոգված ենք տարածաշրջանում Իրանի գործողություններով, լինի դա Եմենի հակամարտությունը, բալիստիկ հրթիռային զարգացման ծրագիրը, թե Սիրիայի իրավիճակը»,- ասել է Մերկելը:

Պուտինը նույնպես հայտարարել է գործարքի պահպանման կարևորությունը:

«Չափազանց կարևոր է պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված այդ բազմակողմ համաձայնագիրը` ուղղված տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմին»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին