Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է F-22-ի և F-35-ի «օդային մարտի» տեսանյութը

19 Օգոստոս, 2018 10:39
Հրապարակվել է F-22-ի և F-35-ի «օդային մարտի» տեսանյութը

Հինգերորդ սերնդի F-22 եւ F-35 կործանիչները օդային մարտ են մոդելավորել Նորվեգիայի երկնքում: Ռազմավարժանքների տեսանյութը հրապարակված է US Military News-ի YouTube-ալիքում:

Վարժական մարտին մասնակցել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-22 երկու եւ նորվեգական ռազմաօդային ուժերի F-35 երկու ինքնաթիռներ: «Մարտն» անցկացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ վարժանքների շրջանակներում:

 

F-35 Lightning II-ը հինգերորդ սերնդի երկրորդ սերիական կործանիչն է F-22 Raptor-ից հետո: Երկու ինքնաթիռներն էլ մշակվել են Lockheed Martin ընկերության կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին