Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

19 Օգոստոս, 2018 10:37
Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Է. Ղ., ծնված 1994 թ.) և «Daihatsu» մակնիշի (վարորդը՝ Ս. Ռ., ծնված 1967 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Daihatsu» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ն. Հ.-ին (ծնված 1980 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Daihatsu» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին