Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է հավելված, որը կերկարացնի սմարթֆոնների «կյանքը»

18 Օգոստոս, 2018 23:33
Ստեղծվել է հավելված, որը կերկարացնի սմարթֆոնների «կյանքը»

Տարբեր ընկերությունները պայքարում են սմարթֆոնների մարտկոցի աշխատանքի երկարացման համար, սակայն հաճախ դա պայմանավորված է լինում արտադրողականության և ֆունկցիոնալության նվազեցմամբ: Այնուամենայնիվ, կարծես թե Վաթերլոոյի համալսարանի (University of Waterloo) հետազոտողները կարողացել են ստեղծել այնպիսի ծրագիր, որը կերկարացնի սմարթֆոնի «կյանքը»՝ առանց որևէ ազդեցության:

Հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը նվազեցնում է մի շարք ծրագրերի լուսավորությունը: Սա վերաբերում է հիմնականում այն հավելվածներին, որոնք շատ քիչ են օգտագործվում: Օգտատերերը հիմնականում չեն հասկանա, որ լուսավորության մակարդակի փոփոխություն է տեղի ունեցել:

Հավելվածը փորձարկվել է 200 օգտատերերի կողմից, և միջին հաշվով մարտկոցի աշխատանքը երկարաձգվել է 10% -ով, որոշ դեպքերում՝ 25%-ով:

Հավելվածը, սակայն, այժմ հասանելի չէ բեռնելու և անվճար օգտագործելու համար և աշխատում է միայն OLED- էկրաններով: Այնուամենայնիվ, հավելվածի հեղինակները հույս ունեն, որ Google-ը, Samsung-ը կամ այլ Android սմարթֆոններ արտադրողներն ուշադրություն կդարձնեն այս նախագծի վրա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին