Կարևոր իրադարձություններ

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատասխանել է իրեն դավաճանության մեջ մեղադրող երկրպագուներին

18 Օգոստոս, 2018 22:23
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատասխանել է իրեն դավաճանության մեջ մեղադրող երկրպագուներին

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) իր Instagram-յան էջում գրառում է կատարել երկրպագուների հետ հարաբերությունների մասին:

«Ես անձամբ ճանաչում եմ իմ իրական երկրպագուներին: Եվ շնորհակալ եմ նրանց, որ միշտ կողքիս են: Ոչ թե մարդիկ, որոնք պատրաստ են փոխակերպվել օդում», - Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է Մեդվեդևան՝ կցելով երկրպագուի հետ երկխոսության սքրինշոթը, որը մարզուհուն մեղադրել է դավաճանության մեջ:

2018-ի մայիսին գեղասահորդուհին հեռացել է իր մարզիչ Էթերի Տուտբերիձեից և տեղափոխվել Կանադա՝ կանադացի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարության ներքո աշխատելու համար: Այժմ Եվգենյան Տորոնտոյում պատրաստվում է նոր մրցաշրջանին:

Փհենչհանի Օլիմպիական խաղերում Մեդվեդևան երկու արծաթե մեդալ է շահել: Մարզուհու նվաճումների թվում է աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնուհու տիտղոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին