Կարևոր իրադարձություններ

Երևանում օձ է հայտնաբերվել

18 Օգոստոս, 2018 22:00
Երևանում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 16:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 5/7 հասցեում գտնվող չշահագործվող շինության տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին