Կարևոր իրադարձություններ

Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

18 Օգոստոս, 2018 21:46
Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Օգոստոսի 18-ի՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան:

Օգոստոսի 18-ին՝ ժամը 07:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարանի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Լրահոս

Դիտել ավելին