Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

18 Օգոստոս, 2018 21:35
Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Կապան-Մեղրի հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

«Օգոստոսի 18-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Ծավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, առողջական վիճակը գնահատվել է ծանր:

«Ավտոմեքենայի վարորդը՝ Ն. Ղ.-ն (1966 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին