Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը գրավել է «Չելսիի» դարպասը` ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը (տեսանյութ)

18 Օգոստոս, 2018 21:27
Մխիթարյանը գրավել է «Չելսիի» դարպասը` ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Չելսի»-«Արսենալ» խաղի 37-րդ րոպեին «զինագործների» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեցեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ կրճատելով հաշվի տարբերությունը:

 

Բավականին լավ գոլային հնարավորություն կորցնելուց րոպեներ անց հայ ֆուտբոլիստը քավել է մեղքն ու գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը:

 

Նշենք՝ «Չելսին» Պեդրոյի և Ալվարո Մորատայի խփած գոլերի շնորիհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հաշիվն արդեն հավասար է: 41-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքս Իվոբին խփել է իր թիմի պատասխան գնդակը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին