Կարևոր իրադարձություններ

Երեխան խնդրել է մոր համար դեղամիջոց գտնել, և նրա հայտարարությունը արժանացել է բժիշկների արձագանքին

18 Օգոստոս, 2018 21:13
Երեխան խնդրել է մոր համար դեղամիջոց գտնել, և նրա հայտարարությունը արժանացել է բժիշկների արձագանքին

Վոլգոգրադ քաղաքում վեցերորդ դասարանցի տղան հարևան շենքերի մուտքերում հայտարարություն է փակցրել՝ խնդրելով մոր համար հազվագյուտ դեղ գտնել՝ գրում է lenta.ru-ն:

Նիմոտոպոլ դեղամիջոցը, որ անհրաժեշտ է եղել երեխայի մորը կաթվածից բուժելու համար, դեղատներում չի եղել: Երեխայի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել:

Առողջապահության տարածաշրջանային կոմիտեն արձագանքել է հայտարարությանը: Բժիշկները խոստացել են կապ հաստատել հիվանդ կնոջ ընտանիքի հետ, ճշտել բոլոր մանրամասները և գտնել փոխարինող դեղամիջոցներ, որոնց միջոցով կկարողանան կայունացնել կնոջ վիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին