Կարևոր իրադարձություններ

Ֆարոյան կղզիներում տեղի է ունեցել ավանդական կետորսությունը՝ ծովը պատելով արյան կարմիրով (լուսանկարներ)

18 Օգոստոս, 2018 19:49
Ֆարոյան կղզիներում տեղի է ունեցել ավանդական կետորսությունը՝ ծովը պատելով արյան կարմիրով (լուսանկարներ)

Շոտլանդիայից 320 կմ դեպի հյուսիս ընկած Ֆարոյան կղզիներում տեղի ունեցած կետորսության լուսանկարները բողոքի նոր ալիք են բարձրացրել կենդանիների պաշտպան ակտիվիստների և բնապահպանների շրջանում:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, հրապարակված լուսանկարներում պատկերվում է, թե ինչպես են տասնյակ կետեր ծովածոց բերվում, որտեղ դրանց սպանում են, ինչի արդյունքում ծովի ջրերը ներկվում են արյան կարմիրով:

Որսը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Ըստ կառավարության տվյալների՝ դա մի քանի օրինական կետորսություններից մեկն է, որոնք ամեն ամառ տեղի են ունենում Ֆարոյան կղզիներում:

Ըստ արշիպելակի կանոնակարգման՝ կետերը պետք է սպանվեն արագ՝ հնարավորինս քիչ տառապելով, իսկ որսն իրականացնողները պետք է հատուկ դասընթաց անցնեն և արտոնագիր ունենան:

 




 

Լրահոս

Դիտել ավելին