Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

18 Օգոստոս, 2018 20:22
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը ցավակցություն է հայտնել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ: Նրա հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում:

Գութերեշի խոսքով՝ ինքը խոր ցավով է տեղեկացել Անանի մահվան մասին:

«Քոֆի Անանը շատ առումներով Միացյալ Ազգերի Կազմակերպություն էր»,- ասել է Գութերեշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 18-ին 81 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:

 

Լրահոս

Դիտել ավելին