Կարևոր իրադարձություններ

Չակ Նորիսը նկարահանվել է Toyota-ի գովազդում (տեսանյութ)

18 Օգոստոս, 2018 19:31
Չակ Նորիսը նկարահանվել է Toyota-ի գովազդում (տեսանյութ)

Հանրահայտ ամերիկացի դերասան Չակ Նորիսը դարձել է Toyota-ի գովազդային տեսահոլովակի հերոսը:

Ըստ հոլովակի սյուժեի՝ Նորիսի ինքնագրի շնորհիվ, որը նա թողել է Tacoma պիկապի դիմային հատվածի վրա, մեքենան վերածվում է իրական սուպերհերոսի: Այն փրկում է ռենջերին, օգնում է իջեցնել ծառի վրա հայտնված գնդակը, ինչպես նաև հաղթում է շախմատի աշխարհի առաջնությունում:

Ինչպես գրում է Motor.ru-ն, հոլովակի ավարտին Նորիսի գործակալի սենյակի պատին կարելի է պաստառ տեսնել՝ պատրաստված 80-ականների մարտաֆիլմերի պաստառների ոճով, որում դերասանի փոխարեն պատկերված է Toyota Tacoma, իսկ ֆիլմն անվանվում է Tacoma Thunder:

Հյուսիսամերիկյան շուկայում Toyota Tacoma պիկապը առաջարկվում է 2.7 լիտր ծավալով, 4 մխոցային և 161 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ինչպես նաև 282 ձիաուժ հզորությամբ 3.5 լիտր ծավալով V6 շարժիչով:

 

Փոխանցման տուփը վեց աստիճան մեխանիկական է կամ ավտոմատ: Մեքենայի արժեքը կազմում է 25 400 դոլար:

Տեսանյութը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին