Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսպիյանը կարևորել է ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը

18 Օգոստոս, 2018 19:04
Վալերի Օսպիյանը կարևորել է ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:

Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Ճանապահային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլտված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային:

Կրկին ընդգծվեց կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի

հավասարության անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին