Կարևոր իրադարձություններ

100 տարվա մեջ առաջին անգամ Բրազիլիլայի հավաքական է հրավիրվել մեկ այլ երկրում ծնված ֆուտբոլիստ

18 Օգոստոս, 2018 18:25
100 տարվա մեջ առաջին անգամ Բրազիլիլայի հավաքական է հրավիրվել մեկ այլ երկրում ծնված ֆուտբոլիստ

 

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հրավիրել է Բրազիլիայի հավաքական` մասնակցելու ԱՄՆ-ի (սպտեմբերի 8) և Սալվադորի (սեպտեմբերի 12) հավաքականների հետ կայանալիք ընկերական խաղերին:

 

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը, 22-ամյա Պերեյրան դարձել է բրազիլական թիմի առաջին ֆուտբոլիստն, ով ծնվել է մեկ այլ երկրում:

 

Կիսապաշտպանը ծնվել է Բելգիայում և խաղացել է այդ երկրի մինչև 13 և մինչև 15 տարեկանների հավաքականներում: Վերջին անգամ Բրազիլիայի հավաքական այլ երկրում ծնված ֆուտբոլիստ հրավիրվել էր 1918 թվականին:

 

Այս տարի Պերեյրան ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, նախորդ մրցաշրջանում նա վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում:

 

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում չի ընգդրկվել «Ռեալի» պաշտպան Մարսելոն: Բացի դա, գլխավոր մարզիչ Տիտեն չի ընդգրկել «Մանչեսթեր Սիթիի» երեք ֆուտբոլիստներին` դարպասապահ Էդերսոնին, կիսապաշտպան Ֆերնանդինիոյին և հարձակվող Գաբրիել Ժեզուսին:

 

Լրահոս

Դիտել ավելին