Կարևոր իրադարձություններ

Զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

18 Օգոստոս, 2018 17:45
Զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Քննիչը նույն օրը քրեական գործը վարույթ է ընդունել, մշակել քննչական պլան և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ իրականացրած համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձանց, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, առերևույթ օժանդակել է մտացածին հիվանդության պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն:

 

Լրահոս

Դիտել ավելին