Կարևոր իրադարձություններ

Բաց դռների օրվա շրջանակում ներկայացվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան

18 Օգոստոս, 2018 17:25
Բաց դռների օրվա շրջանակում ներկայացվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան

«Ռուսական մշակութային օրեր» միամսյակի մեկնարկը Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայում օգոստոսի 18-ին ազդարարվել է «Բաց դռների օր» միջոցառմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիից, Ջաջուռից, Փանիկից և անգամ Երևանից ու Վանաձորից եկած հյուրերը հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու բազայի սպառազինությանը: 

Զինտեխնիկան տեսնելու ու դրանց տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու եզակի հնարավորություն էին ստացել բոլոր ցանկացողները:  

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անկեղծացավ՝ շատ հետաքրքիր է: «Քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ 102-րդ ռազմաբազան փակ է, և կապ չկա: Պետք է այդ նեգատիվը վերանա: Ինձ համար ևս անչափ հետաքրքիր է այն տեխնիկան, որը ցուցադրված է: Ինչպես տեսնում եք՝ չկա պատնեշ. հայերն ու ռուսները միասին, ինչպես միշտ, այսօր ևս շատ լավ հարաբերությունների մեջ են Գյումրիում»,- նշել է մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին