Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի տունը

18 Օգոստոս, 2018 17:05
Երևանում թալանել են Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի տունը

Երեկ, օգոստոսի 17-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևան քաղաքի Նորաշխարհյան փողոցի բնակիչ 69-ամյա Մնացական Մաթևոսյանը և հայտնել, որ օգոստոսի 4-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են իր տան ննջասենյակի պատուհանը, ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ և այդ զարդերը պատկանում են նույն հասցեի բնակիչ 45-ամյա Մարգարիտա Մաթևոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, իսկ նրա հայրը՝ Մնացական Մաթևոսյանը աշխատում է «Մաթևոսյան-Շին» ՍՊԸ-ում որպես տնօրեն։

 

Լրահոս

Դիտել ավելին