Կարևոր իրադարձություններ

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովը կնախագահի Տիգրան Ավինյանը

18 Օգոստոս, 2018 13:25
Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովը կնախագահի Տիգրան Ավինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին