Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում անասնագոմ է այրվել

18 Օգոստոս, 2018 12:32
Արարատի մարզում անասնագոմ է այրվել

Արարատի մարզի Բուրաստան գյուղում անասնագոմ է այրվել: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

«Օգոստոսի 17-ին, ժամը 23:47-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում` կամրջի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուրաստան գյուղի վարչական տարածքի սկզբնամասում»,- նշված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 00:09-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա տնակը (մոտ 27 քմ) և մասամբ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի թափքը:

 

Լրահոս

Դիտել ավելին