Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

18 Օգոստոս, 2018 11:50
ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու համար 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներ տնօրինող ընկերություններին վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը ԿԸՀ ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը մինչև օգոստոսի 24-ը տեղեկացնել ԿԸՀ:փԱյս մասին ասված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը»,- նշված է ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օր է սահմանվել սեպտեմբերի 23-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին