Կարևոր իրադարձություններ

«Ես Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել». Թրամփ

18 Օգոստոս, 2018 11:41
«Ես Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել». Թրամփ

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն կատարել է իր նախընտրական խոստումը և Ամերիկան կրկին հզոր է դարձրել ընդամենը 1,5 տարում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։


Որպես ապացույց՝ նա նշել է իր նախագահության օրոք ֆոնդային շուկաների աճը, գործազրկության մակարդակի նվազումը, ԱՄՆ զինուժի ամրապնդումը։

Հանրապետական նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեմոկրատ, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությանը, թե՝ «ԱՄՆ-ն չի համարում հզոր երկիր, որովհետև կանայք շարունակում են խտրականության ենթարկվել...»։


«Ես արդեն Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել, միայն նայեք շուկաներին, աշխատատեղերին, զինված ուժերին՝ ռեկորդներ ենք սահմանում և ավելի լավը կդարձնենք»,- գրել է նա։


Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Ամերիկան կրկին հզոր դարձնել՝ վերականգնել արդյունաբերությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, թեթևացնել բիզնեսի համար հարկային բեռը, խստացնել միգրացիոն քաղաքականությունը, վերանայել արտաքին քաղաքականությունում ուղղությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին