Կարևոր իրադարձություններ

Ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված

18 Օգոստոս, 2018 11:29
Ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված

Օգոստոսի 18-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը դարձնել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բարդու ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի (Ազատամուտ-Կայանավան) երթևեկելի հատվածից: 

 

Լրահոս

Դիտել ավելին