Կարևոր իրադարձություններ

Ապարանի լիճ տանող ավտոճանապարհին ցեխակույտի մեջ արգելափակված մեքենան դուրս է բերվել

18 Օգոստոս, 2018 11:11
Ապարանի լիճ տանող ավտոճանապարհին  ցեխակույտի մեջ արգելափակված մեքենան դուրս է բերվել

Օգոստոսի 18-ին, ժամը 07:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարանի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan infiniti QX4» և «ԶԻԼ 131» մակնիշերի ավտոմեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին