Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. մեքենան ընկել է ձորը

18 Օգոստոս, 2018 10:46
Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. մեքենան ընկել է ձորը

Օգոստոսի 18-ին, ժամը 08:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել դեպի հարակից ձորը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին