Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում

18 Օգոստոս, 2018 10:25
Հրդեհ Երևանի «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում

Օգոստոսի 18-ին, ժամը 01:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: 

Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Երեք մարտական հաշվարկը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ են վերադարձվել:  

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ ժ.01:29-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան և մասամբ ավտոտնակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):

 
Տուժածներ չկան:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին