Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Թրամփ. «Ապացուցվեց այն փաստը, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ»

18 Օգոստոս, 2018 10:30
Թրամփ. «Ապացուցվեց այն փաստը, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ»

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։ 

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են նաև թուրք-ամերիկյան լարված հարաբերություների մասին։

Հանդիպման ժամանակ Թրամփը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ:

«Ապացուցվեց այն փաստը, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։ Թուրքիայում մենք ունենք հիանալի հոգևորական։ Նա հրաշալի մարդ է»։

Ավելի ուշ էլ Թրամփը  Twitter-ում գրել է.

«Թուրքիան երկար ժամանակ է ԱՄՆ-ից օգուտներ է քաղում։ Նրանք այժմ կալանքի տակ են պահում մեր անմեղ հոգևորականին, ով մեծ հայրենասեր է։ Մենք ոչինչ չենք վճարելու այդ հիանալի մարդու ազատ արձակման համար, բայց կկրճատենք այն միջոցները, որոնք ծախսում էինք Թուրքիայի վրա»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին