Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ»

18 Օգոստոս, 2018 09:32
Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում կարդում են. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ , սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ հայտնել, որ ցանկանում է գնալ:

Ըստ ՊՆ-ից մեզ հասած լուրերի՝ Դավիթ Տոնոյանը հորդորել է նրան հրաժարական չտալ, քանի որ առաջիկայում լուրջ փոփոխություններ եւ աշխատանքներ են իրականացնելու, սակայն Նորայր Յոլչյանը ասել է, որ ցավում է, բայց այլեւս չի ցանկանում աշխատել, քանի որ հոգնել է: Ավելին ՊՆ ում Նորայր Յոլչյանի ազատումը բավականին ծանր են տարել , քանի որ նա այն պաշտոնյան է եղել, որ հիանալի տիրապետել է թիկունքը»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին