Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է քրեականացնել ընտրակաշառք տալը․ «Ժողովուրդ»

18 Օգոստոս, 2018 08:52
Առաջարկվում է քրեականացնել ընտրակաշառք տալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում կարդում են. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաեւ ազատազրկում: Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար:

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Փաթեթով առաջարկվում է նաև ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգքրի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն»:

Ավել մանրամասն կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին