Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է․ «Հրապարակ»

18 Օգոստոս, 2018 08:07
ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է:

Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որեւէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին