Կարևոր իրադարձություններ

Հալեպը հաղթել է Բարտիին և դուրս եկել Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

18 Օգոստոս, 2018 00:07
Հալեպը հաղթել է Բարտիին և դուրս եկել Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ, ռումինուհի Սիմոնա Հալեպը դուրս է եկել Ցինցինատիում ընթացող Premier կատեգորիայի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 

Մրցաշարի երրորդ շրջանի խաղում Հալեպը երկու սեթում հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Էշլի Բարտիին 7:5, 6:4 հաշիվներով: Խաղը 1 ժամ 28 րոպե է տևել: 

Հալեպը ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և 10 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:

 
Բարտիի ակտիվում 5 էս, մեկ սխալ և 2 բրեյք:

Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հալեպը կխաղա ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին