Կարևոր իրադարձություններ

Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում

17 Օգոստոս, 2018 23:47
Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած գերմանական ռումբը, որը շուրջ մեկ տոննա է կշռում, հայտնվել է ֆրանսիական Le Retour ձկնորսական նավի ցանցում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցում՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափերից 4 կմ հեռավորությամբ: 

Հաղորդվում է, որ ռումբը շուրջ 860 կգ պայթուցիկ նյութ է պարունակում, և չնայած տարիքին՝ դեռևս վտանգ է ներկայացնում. ռումբի ցանկացած շարժում կարող է պայթյունի պատճառ դառնալ: 

Ինչպես ասվում է տեղի իշխանությունների մամլո հաղորդագրության մեջ, ռումբի՝ ձկնորսական ցանցում հայտնվելու մասին լուր ստանալուց անմիջապես հետո սակրավորներ են ուղարկվել դեպքի վայր: Պայթյունավտանգ լինելու պատճառով ռումբը կրկին ընկղմել են ծովը: Այն կվնասազերծվի հաջորդ շավաթվա մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին