Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է, որ Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացի կանանց հետ անհարգալից են վերաբերվել

17 Օգոստոս, 2018 23:40
Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է, որ Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացի կանանց հետ անհարգալից են վերաբերվել

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է, որ Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացի կանանց հետ անհարգալից են վերաբերվել: «Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի իրավապահ մարմինների կողմից որեւէ անօրինական գործողություն չի կատարվել, այդ թվում` կրոնական զգացմունքները վիրավորող գործողություններ», - նշել է  ԱԳՆ-ն:

Գերատեսչության հաղորդմամբ, վրացական կողմին Իրանի դիվանագիտական ուղիներով փոխանցվել է,  որ Իրանի քաղաքացիների մի մասը  նշել է Իրանի քաղաքացի կանանց հանդեպ Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության ստուգման ժամանակ անհարգալից վերաբերմունքի մասին: «Տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությունը անմիջապես սկսել է ուսումնասիրել ավիացիոն անվտանգության աշխատակիցների կողմից ուղեւորների ստուգման կարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին