Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում վաճառվել է Ջորջ Վաշինգտոնի պատկերով եզակի ոսկյա մետաղադրամը

17 Օգոստոս, 2018 23:17
ԱՄՆ-ում վաճառվել է Ջորջ Վաշինգտոնի պատկերով եզակի ոսկյա մետաղադրամը

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատկերով 1792-ին թողարկված եզակի ոսկյա մետաղադրամն ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում կայացած Heritage Auctions աճուրդում վաճառվել է 1.7 մլն դոլարով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնում է աճուրդի կայքը: 

«Վաշինգտոնի կիսանդրու պատկերով ոսկյա մետաղադրամը եզակի է: Այն պահպանելու հնարավորություն են ունեցել միայն 8 հաջողակ կոլեկցիոներ», - ասվում է կայքում: Մետաղադրամի հետին կողմում պատկերված է արծիվի պատկերը: 

Նշվում է, որ մետաղադրամը 1942-ից ի վեր գտնվել է ամերիկացի կոլեկցիոներ Էրիկ Նյումանի հավաքածուում: 

 Կայքում հաղորդվում է, որ մետաղադրամը հետազոտությունների առարկա է եղել 1855 թվականից ի վեր: Թեև այն եզակի է համարվում, դրա նշանակությունը, արժեքն ու ստեղծման պատմությունն ուսումնասիրվել են կոլեկցիոներների մի քանի սերունդների կողմից:

 
 

Այն կարող էր հավասարազոր լինել «Ամերիկյան ոսկյա արծիվ» 10 դոլարանոց մետաղադրամին:

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին