Կարևոր իրադարձություններ

Բեռլինն ու Աթենքը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալներին Հունաստան վերադարձնելու մասին

17 Օգոստոս, 2018 22:45
Բեռլինն ու Աթենքը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալներին Հունաստան վերադարձնելու մասին

Բեռլինը պայմանավորվածություն է ձեռք բերել Աթենքի հետ` անօրինական ներգաղթյալներին ավստրա-գերմանական սահմանից վերադարձնելու մասին: 

«Ենթադրում ենք, որ պայմանագիրը կկնքվի»,-DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ տեղեկացրել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Էլեոնորե Պետերմանը: Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին, այժմ անհրաժեշտ է գրավոր ձևակերպումներն իրականացնել: 

Գործարքի մանրամասների մասին Պետերմանը չի խոսել: Նա հավելել է, որ Գերմանիան առաջընթաց է գրանցել նաև Իտալիայի հետ բանակցություններում, և կարծում է, որ այդ երկրի հետ ևս պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ներգաղթյալների վերադարձի վերաբերյալ:  

Առաջին երկիրը, որի հետ Գերմանիային հաջողվել է նման պայմանագիր կնքել, Իսպանիան է:

 

Լրահոս

Դիտել ավելին