Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի Կերալա նահանգում մուսոնային անձրևներից ավելի քան 300 մարդ է զոհվել

17 Օգոստոս, 2018 21:20
Հնդկաստանի Կերալա նահանգում մուսոնային անձրևներից ավելի քան 300 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով առնվազն 324 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին:

Երկրում մուսոնային անձրևների ժամանակաշրջանն սկսվել է հունիսին, սակայն նահանգում, որը հեղեղվել է, մահվան դեպքեր են գրանցվել վերջին 24 ժամում:

Փրկարարները պայքարում են հորդառատ անձրևների դեմ՝ բնակիչների կյանքը փրկելու համար, որոնցից ավելի քան 200 000-ն անօթևան են դարձել և տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ մարդկանց մեծ մասը զոհվել է՝ հայտնվելով սողանքների հետևանքով փուլ եկած տների փլատակների տակ:

Ըստ կանխատեսումների անձրևները շարունակելու են տեղալ ուժեղ նույն տեմպերով, ինչով պայմանավորված Կերալայում վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել, իսկ նահանգի գլխավոր օդանավակայանը փակ կմնա օգոստոսի 26-ին:



 

Լրահոս

Դիտել ավելին