Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր

17 Օգոստոս, 2018 21:55
Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: 

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատելց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ հանցավորության դեմ երկու երկրների իրավապահների համատեղ պայքարի: 

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է Հայաստանում հասարակական կարգի ապահովմանն ուղղված ոստիկանության ջանքերը, ինչը գնահատելի է, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման համատեսքստում:


Դեսպանը փոխանցել էց նաև հայրենակիցների գոհունակությունը՝ նշելով, որ Միացյալ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջիկների տսրեցտարի աճող հոսքի պայմաններում միշտ նրանցից դրական գնահատականներ է լսել Հայաստանի ոստիկանության աշխատանքի և երկրում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների մասին: 

Կողմերը անդրադարձել են նաև տեղեկատվության փոխանակման, իրավապահների փոխադարձ այցելությունների և հետախուզվողների հետ կապված խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվել եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին