Կարևոր իրադարձություններ

NASA-ն մահացած Արետա Ֆրանկլինի պատվին աստղակերպ է անվանել

17 Օգոստոս, 2018 21:45
NASA-ն մահացած Արետա Ֆրանկլինի պատվին աստղակերպ է անվանել

NASA-ն աստղակերպ է անվանել մահացած ամերիկյան երգչուհի Արետա Ֆրանկլինի պատվին։ Այս մասին հաղորդվում է գործակալության Twitter-ի էջում։ Արետա Ֆրանկլինը մահացել է ԱՄՆ–ում, օգոստոսի 16-ին, 76 տարեկան հասակում։

«Մենք վշտացած ենք, որ Արետա Ֆրանկլինն այլևս մեզ հետ չէ։ Արետա 249516 աստղակերպը, որ հայտնաբերվել է մեր NEOWISE առաքելության կողմից և անվանվել է երգչուհու անունով՝ սոուլի թագուհու հիշատակը հարգելու համար, կշարունակի պտտվել Մարսի շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին