Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել

17 Օգոստոս, 2018 20:43
Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել

Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկել է վարչապետի 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ներկայացրեց կառավարության անդամներին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին։  Հայաստանի վարչապետն ի թիվ ս այլ հարցերի անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին։

«Լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ գրեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում»,-իր ելույթում ասաց Փաշինյանը։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին