Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

17 Օգոստոս, 2018 20:26
Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց։ Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս հանրապետականների հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են։ Երեք ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ- ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի և այսօր ուզում եմ ասել. համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ և՜ ԽՍՀՄ փլուզումից հետո, և՜ մեր նորանկախ պատմության մեջ։ Դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ այո,՜ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերություները նոր մակարդակի բարձրացնելուն»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին