Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

«Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը». Նիկոլ Փաշինյան

17 Օգոստոս, 2018 20:07
«Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը». Նիկոլ Փաշինյան

Երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 «Այս թվերը մի բան են նշանակում, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո թևակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան։ Տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու։ Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև դեռ շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում։ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ։ Վարչապետ դառնալուց հետո 45 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին