Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում և ինչու․ Փաշինյան

17 Օգոստոս, 2018 19:38
Միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում և ինչու․ Փաշինյան

Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկել է վարչապետի 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ներկայացրեց կառավարության անդամներին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին։

«100 օր առաջ ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ և սրանից հետո ընդմիշտ դուք եք որոշելու Հայաստանի վարչապետին։ 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց և միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկացել թե ինչ է տեղի ունենում և ինչու։ Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել , որ ՀՀ ում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք։ Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, որ Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ,  նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ։ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն և այս ամենը իրականություն դառնա առանց կրակոցի, առանց բռնության, առանց մի զոհի»։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին