Կարևոր իրադարձություններ

Պատահար Կապան-Գորիս ավտոճանապարհին. տուժածները Իրանի քաղաքացիներ են

17 Օգոստոս, 2018 18:59
Պատահար Կապան-Գորիս ավտոճանապարհին. տուժածները Իրանի քաղաքացիներ են

Օգոստոսի 17-ին` ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով հայտնվել ձորում:

Վարորդը և ուղևորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից և տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին