Կարևոր իրադարձություններ

Էս ժամին ի՞նչ եք անում տանը, հանրահավաքի չե՞ք. վարչապետի գլխավորությամբ մեկնարկեց երթը դեպի Հանրապետության հրապարակ

17 Օգոստոս, 2018 18:45
Էս ժամին ի՞նչ եք անում տանը, հանրահավաքի չե՞ք. վարչապետի գլխավորությամբ մեկնարկեց երթը դեպի Հանրապետության հրապարակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Մեկնարկը տրվեց Էրեբունի-Արցախի պողոտաների խաչմերուկից։ 

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին հենց այս հատվածից էին Նիկոլ Փաշինյանին և մյուս պատգամավորներին բերման ենթարկել ոստիկանության բաժին։ 

Վարչապետը հեղափոխության սիմվոլ հանդիսացող «դուխով» գլխարկով է մասնակցում  քայլերթին։ 

Ողջունելով քաղաքացիներին, Փաշինյանը բնակիչներին կոչով դիմեց․ «Էս ժամին ի՞նչ եք անում տանը, հանրահավաքի չե՞ք»,- կատակեց նա:

Նրանք վանկարկում են՝ ազատ, անկախ Հայաստան, մենք ենք տերը մեր երկրի:

Հիշեցնենք, որ քայլերթը կավարտվի Հանրապետության հրապարակում` հանրահավաքին:  


 

Լրահոս

Դիտել ավելին