Կարևոր իրադարձություններ

Արթուր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

17 Օգոստոս, 2018 18:25
Արթուր  Գրիգորյանն ընդունել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարարը  դեսպանին է  ներկայացրել էներգետիկայի  բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված  պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy» խոշորագույն ընկերության կողմից  արևային լուսաթաղանթների արտադրություն  հիմնելու նախագծին, ինչպես նաև  «CITIC» չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի  կառուցման ծրագրին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին