Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ. ԱՆ

17 Օգոստոս, 2018 17:10
Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ. ԱՆ

Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող ազատությունից զրկված անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է նշված անձանց ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու իրավական հնարավորություն: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսազանգից օգտվելու իրավունքը պատշաճ կերպով իրացնելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից տեսազանգի համակարգն արդեն իսկ պիլոտային եղանակով փորձարկվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում և գործել առանց խափանումների:

Փորձարկման աշխատանքները շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին