Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

«Համաբանակային խաղեր-2018» մրցույթից Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը վերադարձել է գավաթով և պատվոգրերով

17 Օգոստոս, 2018 16:55
«Համաբանակային խաղեր-2018» մրցույթից Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը վերադարձել է գավաթով և պատվոգրերով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին:

Ինչպես  տեղեկացրին ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունից, ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: Ցուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի: Խմբի անդամ, ենթասպա Կոստան Ալեքսանի Հարությունյանը մրցույթի արդյունքում պարգևատրվել է «Городок» 3-րդ կարգի գավաթով:

Համաբանակային խաղերին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին