Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ամփոփել է աշխատանքային 100 օրը

17 Օգոստոս, 2018 16:45
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ամփոփել է աշխատանքային 100 օրը

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարությունում կատարված աշխատանքները.

1. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն ավելի թափանցիկ և արդյունավետ, հաշմանդամության ճանաչման գործընթացն էլ ավելի դյուրին և հասանելի դարձնելու նպատակով մի շարք փոփոխություններ են նախատեսվել փորձաքննության իրականացման կարգում և ՀՀ կառավարության մի քանի որոշումներում։ 

2․Մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի բոլոր աջակցող սարքերը,պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները քաղաքացիներին կտրամադրվենհավաստագրման կարգովինչն անձին հնարավորություն կտա ձեռք բերել իր կարիքինհամապատասխան աջակցող սարք։ Նախագծի ընդունմամբ կբարձրանան պետական բյուջեիմիջոցների ծախսարդյունավետությունըհասցեականությունըաջակցող միջոցներ տրամադրողկազմակերպությունների միջև մրցակցությունը

3. Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկման արդյունքում մշակվել է հաշմանդամությունունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր մոդել։

4.Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականիընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներծրագրերՏարեկան ծրագրում մշակվելև ընդգրկվել են նոր միջոցառումներորոնց իրականացման արդյունքում նորհնարավորություններ են ընձեռվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանև սոցիալական ներառման համար

Նախարարի տեղակալի հետ քննարկումների արդյունքում տարեկան ծրագրում հաշվի են առնվելՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի(այսուհետԿոնվենցիադրույթներըԿոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնականզեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերովկոմիտեի 2017թմայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները

Ապագա 

• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունում
• Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցմանմոդելի ներդրում
• Կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկներիմշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներգրավում
• Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանցվերանորոգում
• Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտային միջոցներիձեռքբերումավտոկայանատեղիների մատչելիության ապահովում,
• Նախնականմիջինբարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերիրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողի կրթական կարիքի գնահատում ևհամապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծում,
• Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցում զբաղվածությանաջակցման կենտրոնում և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին